Ո՞ւմ տակն է փորում Չախոյան Տարոնը


15:44 , 22 նոյեմբեր, 2022
Նիկոլի թիմում առկա վատառողջ մթնոլորտն այնքան է թանձրացել, որ ժամանակ առ ժամանակ արտաքին աշխարհ է դուրս գալիս դրա գարշահոտն ու խայտառակում այնտեղ տիրող իրական վիճակը: Մասնավորապես՝ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Չախոյան Տարոնը սկսել է փորել սեփական շեֆի ոտքի տակը՝ աչքը տնկելով Նիկոլի աշխատակազմի ղեկավար Հարութունյան Արայիկի տեղի վրա՝ խոշորացույցի տակ առնելով շատ կոնկրետ հատապտղի հետ ասոցացվող Արայիկի ամեն մի քայլը:

Փաստորեն՝ Տարոնն իսկական կարիճ է՝ հեռուն գնացող ծրագրերով, որ, ինչպես հայտնի է, պարբերաբար հանդես է գալիս սեփական դեմքը խայտառակող ստատուսներով՝ դրանց օգնութամբ մտնելով Նիկոլի մի տեղը:

Տարոնը, իհարկե, միակը չէ այդպիսին. օրինակ՝ բոլորովին վերջերս ՔՊ վարչության խայտառակ ընտրությունները կարելի է տարոնության յուրատեսակ կոլելտիվ դրսևորում համարել՝ արփիդավոյանական երանգներով:

Հարկ է իմանալ, որ գրեթե բոլոր ՔՊ-ականները սրա-նրա տակը փորելով ու կաշի փոխելով են մարդ դարձել՝դառնալով Նիկոլի գործի շարունակողներն ու նրա մեթոդոլոգիայի յուրացնողները: Տարոնը վաղուց է այս կանոնը հասկացել, և քանի որ չափազանց ամբիցիոզ է, որոշել է «Cucurbita»-ի հերն անիծել՝ճիշտ է՝ առայժմ ոչ այնքան արդյունավետ կերպով:

Նիկոլի դժբախտություններից մեկը հենց այն է, որ պարագլուխն է դարձել նման մարդկանցից կազմված թիմի. բոլորն իրենց խաղն են խաղում, ու եթե վաղը հարկ լինի մի որևէ ընդդիմադիրի կոշիկները լիզել, Նիկոլից թաքուն անելու են դա՝ կյանքի ու թալանի երաշխիքներ պոկելու հույսով:

Տարոններն են վերջում «քցելու» Նիկոլին, եթե, իհարկե, Նիկոլն առաջինը «չքցի» ՔՊ-ականներին՝ նրանց ժողովրդի կամքին հանձնելով: