ՀՀ-ի վրա ամենօրյա հարձակումներով Ադրբեջանը Հայաստանին «խաղաղություն» է առաջարկում․ Էդմոն Մարուքյան


11:59 , 22 նոյեմբեր, 2022

Ադրբեջանը Հայաստանին «խաղաղություն» է առաջարկում ՀՀ-ի վրա ամենօրյա հարձակումներով։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Մեր առավոտներն սկսվում են ժողովրդավարական Հայաստանի վրա Ադրբեջանի ամենօրյա հարձակումների մասին տեղեկություններով։ Այդ հարձակումներով Ադրբեջանը Հայաստանին «խաղաղություն» է առաջարկում։ Միջազգային հանրությունը լուռ հետևում է այս անհեթեթությանը։ Ասելու ոչինչ չկա...», - գրել է նա։