Անգլիայի հավաքականը տպավորիչ հաղթանակով է մեկնարկում ԱԱ-ում


20:02 , 21 նոյեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է.

Այսօր Կատարում մեկնարկեց ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի խաղային երկրորդ օրը։ Առաջին խաղում մրցում էին Անգլիան և Իրանը, որոնք ընդգրկված են B խմբում։

Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին անգլիացիները։ Հանդիպման 10-րդ րոպեին Իրանի հավաքականի դարպասապահը վնասվածք ստացավ՝ բախվելով իր թիմակցին։ Կեյրուշը ցանկացավ փոխարինել Բեյրավանդին, սակայն վերջինս պնդեց, որ կարող է շարունակել հանդիպումը․ բժիշկները օգնություն ցուցաբերեցին ֆուտբոլիստին, և 5 րոպե անց խաղը վերսկսվեց։ Սակայն, երկու րոպե անց, Բեյրավանդի վնասվածքը զգացնել տվեց, և ի վերջո նա փոխարինվեց։ Նրան փոխարինեց Հոսեյնին։

Առաջին խաղակեսը հիմնականում անցավ եվրոպական հավաքականի առավելությամբ։ Հանդիպման հաշիվը 36-րդ րոպին բացեց Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմը։ Րոպեներ անց Բուկայո Սական կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ 2-0, իսկ հետո Ստերլինգը հաշիվը դարձրեց խոշոր՝ 3-0։ Հանդիպման առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց՝ անգլիացիների վստահ առավելությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: