Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա հինգ օրվա ընթացքում


13:13 , 19 նոյեմբեր, 2022

ԱԻՆ–ը հայտնում է  առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Հանրապետության տարածքում`


Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 

 

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: