Հենրիխ Մխիթարյանը` Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականում


21:51 , 2 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում` Kicker և Bild ամսագրերի վարկածներով։

24-ամյա հայ ֆուտբոլիստի խաղը Kicker-ը գնահատել է 1.5, իսկ Bild-ը՝ 1 գնահատականներով։ Նշենք, որ Գերմանիայում ֆուտբոլիստի գործողությունների առավելագույն գնահատականը 1-ն է:

Հիշեցնենք, որ «Այնտրախտ»-ի դեմ խաղում Մխիթարյանը երկու գոլ է խփել, իսկ «Բորուսիա»-ն հաղթել է 2:1 հաշվով: