Դանակահարել է ամուսնուն` ծեծին չդիմանալով


19:41 , 2 սեպտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Կարինե  Աբազյանը 2012 թվականի դեկտեմբերի 29-ին ժամը 19:30-ի սահմաններում զբաղված էր ամանորյա տոների նախապատրաստման աշխատանքներով, երբ անսթափ վիճակում տուն է վերադարձել  ամուսինը` Արմեն Դավթյանը: Նրանից կինը գումար է պահանջել` առևտուր կատարելու համար, սակայն Արմեն Դավթյանը  սկսել է բղավել և անպատվել Կարինե Աբազյանին, հրաժարվել է գումար հատկացնել գնումներ կատարելու համար: Նրանց միջև խոսակցությունը վերածվել է վեճի, որի ընթացքում Արմեն Դավթյանը հյուրասենյակում դրված աթոռով հարվածել է Կարինե Աբազյանի մեջքին, ինչի հետևանքով աթոռը կոտրվել է, որից հետո Արմեն Դավթյանը շարունակել է կոտրված աթոռի ոտքով հարվածել Կարինե Աբազյանի գլխին և մարմնի տարբեր մասերին: Կինը՝  չկարողանալով դիմադրել Արմեն Դավթյանին` վայր է ընկել և մի պահ ուշագնաց է եղել, այնուհետև ուշքի գալով անմիջապես վազել է դեպի խոհանոց, այնտեղից վերցնելով դանակը, հանկարծակի հարձակվել է Արմեն Դավթյանի վրա և սկզբում հարվածել նրա որովայնի ձախ հատվածին, այնուհետև նրա կրծքավանդակի հետին մակերեսին` պատճառելով վերջինիս առողջությանը ծանր վնաս: 

 Դատական նիստի ընթացքում օգոստոսի 14-ին  մեղադրող Ա.Չիչոյանը որոշում է կայացրել Կարինե Աբազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ  հոդվածի 1-ին մասով՝  Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը,  առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան    ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ  հոդվածի 2-րդ մասով՝  Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը  ծանր   վնաս պատճառելը, մեղադրանք առաջադչելու մասին:  Մեղադրողը հիմնվել է  դատաքննության ընթացքում նշանակված դատահոգեբանական փորձաքննության եզրակացության վրա, ըստ որի  Կարինե Աբազյանը իրավախախտումը կատարելու ժամանակ գտնվել է կոմուլյատիվ աֆեկտի վիճակում, ինչը սահմանափակել է նրա վարքի կամային կառավարման ունակությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ