Լեոնիդ Պարֆյոնովի դուստրն ամուսնացել է հայ գործարարի հետ. արարողությունն անցկացվել է հրեական ավանդույթների համաձայն (Photo)


18:56 , 18 նոյեմբեր, 2022

Tert.am-ը գրում է․

Հայտնի հեռուստահաղորդավար Լեոնիդ Պարֆյոնովի դուստրն ամուսնացել է. նրա ընտրյալը հայազգի գործարար Սերգեյ Մխիթարյանն է:

Ինչպես գրում է thevoicemag.ru-ն, երիտասարդներն իրենց նշանադրության մասին հայտարարել են անցյալ ամառ։ Հարսանեկան տոնակատարությունը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին Թել Ավիվի ակումբներից մեկում։ Նորապսակները հրավիրել են միայն ամենամտերիմներին։

Արարողությունն անցկացվել է հրեական ավանդույթների պահպանմամբ։ Նորապսակներն անցկացրել են Չուպայի արարողությունը, որի ժամանակ հարսնացուն 7 անգամ շրջում է փեսայի շուրջը, մինչ կարմիր գինու վրա օրհնություններ և աղոթքներ են կարդացվում:

Հարսի հայրը նրան թևանցուկ ուղեկցել է՝ կրելով ճերմակ կիպա:Леонид Парфенов отвел дочь к алтарюМария Парфенова вышла замуж в Тель-АвивеМария Парфенова вышла замуж