Հարց սեքսոպաթոլոգին: «Լսել եմ, որ համակարգիչը կարող է առաջացնել իմպոտենցիա: Դա ճի՞շտ է, թե՞ ոչ»


20:00 , 2 սեպտեմբեր, 2013

Վերջերս նկատել եմ՝ սեքսի ժամանակ անդամս լավ չի պնդանում: Ես համակարգչային ծրագրավորող եմ, երկար եմ նստում համակարգչի դիմաց: Լսել եմ, որ համակարգիչը վատ է ազդում սեռական օրգանների վրա: Խնդրում եմ՝ ասեք՝ դա այդպե՞ս է, թե՞ ոչ:

Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:


 Ապացուցված է, որ նստակյաց կենսակերպը սեռական առողջության թշնամին է, որը կարող է հանգեցնել կոնքի օրգանների կանգային երևույթների առաջացմանը, ինչ էլ ժամանակի ընթացքում նպաստում է շագանակագեղձի բորբոքմանը իր բոլոր անցանկալի հետևանքներով՝ էրեկցիայի /պոտենցիայի/ խանգարում, վաղաժամ սերմնաժայթքում և այլն: Սակայն, եթե դուք պարբերաբար քայլային ընդմիջումներ կատարեք, ապա կարող եք խուսափել տհաճ հետևանքներից: