Վաղը Մաշտոցի պողոտան փակ կլինի. զարդարում են


16:29 , 18 նոյեմբեր, 2022

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 19-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, փակ կլինի Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից Իսահակյան փողոց ընկած հատվածի երթևեկությունը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։