Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվի առաջիկա օրերին


12:10 , 18 նոյեմբեր, 2022
Հարգելի՛ քաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ «Պետական նպաստների մասին» օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ մինչև երկու տարեկան երեխայի յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում։
Չխախտելով սահմանված ընթացակարգը՝ նոյեմբեր ամսվա համար նախատեսված խնամքի նպաստը ևս կվճարվի այս ամսվա ընթացքում՝ առաջիկա օրերին։