ՖԻԴԵ. Արոնյանը երկրորդն է


19:29 , 2 սեպտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների նոր դասակարգման աղյուսակը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է աշխարհի երկրորդ ուժեղագույն շախմատիստի իր դիրքերը: Առաջատարը կրկին Մագնուս Կարլսենն է:

100 լավագույն գրոսմայստերների շարքում են նաև Սերգեյ Մովսեսյանը` 51-րդ տեղ, Վլադիմիր Հակոբյանը՝ 59-րդ, Գաբրիել Սարգսյանը՝ 72-րդ,  Տիգրան Պետրոսյանը` 91-րդ տեղ:

Տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Մագնուս Կարլսեն - 2862 միավոր

2. Լևոն Արոնյան- 2813

3. Վլադիմիր Կրամնիկ- 2794

4. Ալեքսանդր Գրիշչուկ - 2785

5. Ֆաբիանո Կարուանա - 2779

6. Վիշվանաթան Անանդ - 2775

7. Շախրիյար Մամեդյարով - 2775

8. Սերգեյ Կարյակին - 2772

9. Հիկարու Նակամուրա - 2772

10. Վեսելին Տոպալով - 2769