Սիրողական հեծանվասպորտի առաջին բաց մրցաշարին մասնակցեց 70 հեծանվորդ


19:17 , 2 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Ինչպես հայտնում է ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության լրատվական ծառայությունը, «Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա»-ինն էր, որին աջակցել էին ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և HOVNANIAN INTERNATIONAL ընկերությունը: Մրցաշարին հայտ ներկայացրած 300-ից ավելի մասնակիցներից եզրափակիչ փուլ էին դուրս եկել 70-ը, այդ թվում` 10 աղջիկներ: 
Լեռնային՝ 1500 մ հեծանվավազքում «Երևանյան Գավաթ» սիրողական հեծանվային սպորտի անդրանիկ գավաթակիրը դարձավ Հակոբ Սահակյանը, մրցաշարի արծաթե և բրոնզե մրցանակիրներն են՝ Ռուբեն Աշիկյանը և Արա Սարգիսյանը: Նույն հեծանվավազքում աղջիկներից լավագույնը ճանաչվեց Սիրանուշ Բաղդասարյանը: 
Նշենք, որ մրցաշարին մասնակցել է նաև eMedia.am լրատվականը։ Բաց մրցաշարում eMedia-ն ներկայացնում էր լրագրող Գևորգ Ղազարյանն, ով 5-րդ տասնյակում 11 հեծանվորդների թվում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը՝ չկարողանալով տեղ գրավել եզրափակիչ մասնակիցների շարքում։
«Նմանօրինակ մասշտաբային միջոցառումներին աջակցելն ու խրախուսելը մեզ համար և հաճելի է, և պարտավորեցնող, առավել ևս, որ միջոցառման նախաձեռնողը երիտասարդ է ու նպատակ ունի էլ ավելի մասսայականացնել հեծանվասպորտը: Այս մրցաշարերը կարող են ՀՀ-ում պրոֆեսիոնալ հեծանվասպորտի զարգացման լավագույն պատվարը դառնալ, միաժամանակ կքարոզվի առողջ ապրելակերպը, իսկ հեծանիվը փոխադրամիջոց դարձնելով՝ կունենանք էկոլոգիապես մաքուր Երևան»,- շնորհավորելով միջոցառման մասնակիցներին՝ նշեց Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ Մնացականյանը: Վերջում՝ մրցաշարի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար «Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի» նախագահ Արման Անտոնյանը շնորհակալագրեր հանձնեց ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, ի դեմս` նախարար Յուրի Վարդանյանի ու HOVNANIAN INTERNATIONAL ընկերությանը, ի դեմս` բարերար Վահագն Հովնանյանի և հույս հայտնեց, որ համագործակցությունը կդառնա շարունակական, մրցաշարը՝ ամենամյա: