Ի՞նչ է հուշել Անդոնին ենթագիտակցությունը
09:45 , 17 նոյեմբեր, 2022
Վստահեցնելով, որ բանակում այժմ ընթացող գործընթացներն ունեն պատերազմից հետո դասեր քաղելու նպատակ՝ Անդոնը ԱԺ ամբիոնից հայտարարել է.«Չհավատալ դրան, դա նշանակում է ոչինչ չանել: Որպեսզի հավատաս դու պետք ա տեսնես, թե ինչ ա ուզում անի պետությունը. թերահավատությունը մեզ ոչ մի տեղ չի տանելու»:
Անդոնն իրականում շոշափել է մի շատ խորքային խնդիր՝ քաղաքացու՝ սեփական պետության հանդեպ ունեցած հավատի ու վստահության հարցը, որն այսօր Հայաստանի համար տառացիորեն դարձել է թիվ մեկ խնդիր:
Բայց նախքան փիլիսոփայելը Անդոնը պետք է պատասխանի մեկ այլ հարցի՝ ինչպե՞ս պատահեց, որ հեղափոխության օրերին հայ ժողովրդի ջախջախիչ մեծամասնության վստահությունը վայելած իշխանությունը դարձավ մարդկանց «աչքի փուշը»:
Անդոնը շատ լավ զգում է, թե ինչ ցածր մակարդակի է հասել հանրային վստահությունն իրենց հանդեպ, ու չնայած ամեն գնով փորձում է բոլորին համոզել, թե իբր նպատակադրվել են բարեփոխել բանակն ու պատերազմից դասեր քաղել, բայց առնվազը ենթագիտակցորեն հասկանում է, որ որևէ սթափ մտածող մեկը ոչ մի կաթիլ վստահություն ու հավատ անդոնների ու նրանց բստրած ծրագրերի նկատմամբ չունի, և դա մի խնդիր է, որը դատարկ ելույթներով կամ ասենք լրագրողներին հայհոյելով չի լուծվի:
Ինչ էլ ասի կամ որքան էլ կոկորդ պատռի Անդոնը այս կամ այն ամբիոնից, բոլորի աչքի առաջ է պատերազմի դառը փորձը. 44-օրա պատերազմով անցած հասարակությունը չի կարող ապրիորի վստահել այդ պատերազմում հայկական կողմի պարտությունը երաշխավորած անդոններին, չի կարող հավատալ մի ուժի, որն իր կառավարման ամբողջ ընթացքում բացի կականից, այլ բան չի տվել այս երկրին՝ «Եռաբլուրը» մի մեծ «բնակավայրի» վերածելով:
Ձեռքի մեջ ձվածեղ էլ անեն, օգուտ չունի…