Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյանը


16:38 , 16 նոյեմբեր, 2022
68 տարեկան հասակում կյանքից հեռացել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյանը:

ՀՀ վաստակավոր արտիստի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն օրը՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում, ժամը 14:00-ին:
 
Բագրատ Գրիգորի Գևորգյանը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 4-ին, Երևան քաղաքում։
 
Աշխատել է Ստեփանակերտի պետական թատրոնում։
 
1977 թվականից մինչ օրս աշխատում էր Արտաշատի պետական դրամատիկական թատրոնում: 
 
2010 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։
 
2014 թվականին արժանացել է ՀՀ թատերական գործիչների միության Ոսկե մեդալի։
 
2018 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։