Գռզոն «ռազբիրատ է» արել ԱԺ-ում
15:19 , 16 նոյեմբեր, 2022
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Գռզոն, հերթական անգամ ձայնը գլուխը գցած, ԱԺ միջանցքում ռազբիրատ անում ոչ նորմատիվային լեքսիկոնով, ու եթե չլիներ ՔՊ-ական պատգամավորուհին, որը Գռզոյի թեժ բանավեճն ընդդիմադիր պատգամավորի հետ ընդհատել է՝ մի կաթիլ մեղրի պատմության կրկնությունը կանխելով, հայտնի չէ, թե ինչ սցենարով կզարգանային իրադարձությունները Ագային ժողովի միջանցքներում:
Անկախ նրանից, թե ինչն է բորբոքել Գռզոյին, իսկ նա կարող է բորբոքվել միայն այն ժամանակ, երբ հարցը վերաբերում է սեփական շահերին, ֆորմատը, որն ընտրել է Գռզոն՝ ընդդիմադիրի հետ «ռազբորկա» անելու, հարկ է դատապարտել. պատգամավորները շատերից տարբերվում են նաև նրանով, որ հարցեր քննարկելիս չեն առաջնորդվում կենցաղային սկզբունքներով՝ ալամ-աշխարհի աչքի առաջ թամաշա դառնալով: Խնդիրների պարզաբանման համար այլ ֆորմատներ գոյություն ունեն, որոնց մասին նույն Գռզոյին պետք է որ հուշած լինեին:
Գռզոյի այսօրինակ վարքագիծը կարող է պայմանավորված լինել երկու՝ միմյանց հակասող հնարավոր հանգամանքով. կա՛մ ինքնավստահությունը Գռզոյին ելել-ուտում է՝ նրան մի այլ կարգի «դուխավորելով», կա՛մ նյադերն են սկսել տեղիք տալ՝ պայմանավորված ասենք «Սիլ պլազայի» շուրջ բարձրացած աղմուկով ու Նիկոլի հետ ունեցած հարաբերությունների որոշ նյուանսներով:
Գուցե խի՞ղճն է սկսել տանջել: Խի՞ղճ, իսկ ի՞նչ է դա…