Բրիտանացին ռեկորդ է սահմանել՝ 25 տարի հագնելով նույն գուլպաները


20:11 , 2 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Յուրաքանչյուր մարդ իր կյանքում ինչ-որ բանով հպարտանում է: Օրինակ՝ 55-ամյա բրիտանացի Ֆրենկ Թերնբրիջը իր պարտականությունն է համարել հայտարարել, որ ինքը աշխարհի ամենաամուր գուլպաների տերն է: Տղամարդը դրանք գնել է 25 տարի առաջ և այդ օրվանից չի բաժանվել դրանցից՝ հաղորդում է The Telegraph-ը:

Մեկ զույգ գուլպաները, որը Թերնբրիջը գնել էր 25 տարի առաջ հարազատ Գլոսթեր քաղաքի շուկայից, մինչ օրս հագնում է: Թերնբրիջի խոսքով՝ ինքը դրանք հագնում է ամեն շաբաթ, սակայն գուլպաների վրա մաշվածության ոչ մի հետք չկա: 

25 տարի առաջ նույն օրը բրիտանացին երկու զույգ գուլպա էր գնել, սակայն դրանցից մեկը արագ մաշվել էր: