Համածառայակցի արձակած կրակոցից մահացել է շարքային Վահե Հովսեփի Հովսեփյանը․ ՀՀ ՊՆ
15:26 , 15 նոյեմբեր, 2022
Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել շարքային Վահե Հովսեփի Հովսեփյանը (ծնված՝ 2002թ.):
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: