Թուրքիայում ահաբեկչություն իրականացնողը Սիրիայի 23-ամյա քաղաքացի է. նա հայտնել է՝ ով է տվել հարձակման հրամանը


17:54 , 14 նոյեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Հրապարակվել են կադրերը, որոնցում երևում է, որ թուրքական անվտանգության ուժերը ձերբակալել են Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում մահացու պայթյունի հետևում կասկածյալին, հայտնում է Anadolu գործակալությունը:

Ստամբուլի ոստիկանական խմբերը հայտնաբերել են կին կասկածյալին` ելնելով նրա ֆիզիկական արտաքինից, որը ֆիքսել են պայթյունի վայրի մոտակայքում տեղադրված անվտանգության տեսախցիկները, որի հետևանքով՝ բանուկ հետիոտնային փողոցում վեց մարդ զոհվել և 81-ը վիրավորվել է:

Կասկածյալը, ում փախուստի ուղին նույնպես պարզվել է, ավելի ուշ ձերբակալվել է հակաահաբեկչական գործողության ընթացքում՝ Քյուչուքչեքմեջե թաղամասի թաքստոցում։

Իշխանությունները պարզել են, որ կասկածյալը, որի անունը  Ահլամ Ալբաշիր է, 23-ամյա սիրիացի քաղաքացի է, ով Թուրքիա է մտել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աֆրինի շրջանով։

Նա խոստովանել է, որ PKK-ի անդամ է։ Նրա խոսքով՝ հարձակումն իրականացնելու հրամանը տվել է PKK-ն։