Լինդսի Լոհան. Առողջությունն ավելի կարևոր է, քան Վենետիկի կինոփառատոնը


21:22 , 2 սեպտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

Վերականգնողական հիվանդանոցում բուժզննում ստանալուց հետո Լինդսի Լոհանը  նորմալ կյանքի է վերադարձել: Նա հարցազրույցներ է տալիս, այցելում է հագուստի խանութներ և աշխատում է նոր նախագծի վրա: Տեղեկություն կար, որ Լինդսի Լոհանը մասնակցելու է Վենետիկի կինոփառատոնին, սակայն երգչուհին չի մասնակցել այդ փառատոնին: Նա "Twitter"-ի իր էջում ասել է, թե ինչու չի մասնակցել փառատոնին:

«Ես չեմ ասել, որ ներկա կլինեմ Վենետիկի կինոփառատոնին: Իհարկե, ես մեծ հաճույքով կգնայի այդ հետաքրքիր քաղաքը և կմասնակցեի այդ միջոցառմանը, սակայն հիմա ես իմ առողջության մասին եմ մտածում: Մի խոսքով՝ այժմ առողջությունն ինձ համար  ամենակարևորն է»,-ասել է Լինդսին: