Դիլիջանի թունելը ժամանակավորապես կհոսանքազրկվի․ «Ճանապարհային դեպարտամենտ»


11:59 , 14 նոյեմբեր, 2022

Պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված՝ Դիլիջանի թունելը նոյեմբերի 15-ին ժամանակավորապես կհոսանքազրկվի։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

««Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին` ժամը 10։00-ից մինչև 17։00, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։

Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկելիս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները», - ասված է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ։