Մինչամուսնական մտերմության դերը հետագա համատեղ կյանքում


20:59 , 2 սեպտեմբեր, 2013

Իհարկե, ամուսնական հարաբերությունների ներդաշնակությունը, ամուսնական զույգի կայունությունը և բարեկեցությունը պայմանավորված են բազմաթիվ գործոններով. ինչպիսիք են` ամուսնությանը բարոյահոգեբանական և կրթական պատրաստվածությունը, ամուսնության դրդապատճառների բնույթը, ամուսինների կողմից ընտանիքի դերային համակարգի հոգեբանական ըմբռնումը, ամուսինների արժեքային ուղղվածությունները և այլն…

Իսկ ինչ վերաբերում է մինչամուսնական մտերմությանը, ապա սա յուրօրինակ հնարավորություն է ընձեռում ճանաչել ապագա զուգընկերոջը, հնարավորինս հստակեցնել և ստուգել ամուսնության կնքման որոշումը և ծրագրել հետագա համատեղ ընտանեկան կյանքը: Որպես այսպիսին` մինչամուսնական մտերմությունը կարծես իր վրա է վերցնում ներդաշնակ ընտանիքի ստեղծման պատասխանատվությունը:

Եվ այսպես. 

Ըստ Մուրսթեյնի` ամուսնական զուգընկերոջն ընտրելիս գործում են հետևյալ սկզբունքները.

1-ին փուլ` դրդում - այստեղ էական դեր են խաղում այնպիսի գործոններ, ինչպիսիք են արտաքին գրավչությունն ու վարքագիծը, կարևորվում է նաև այն, թե այդ բնութագրերը ինչպես են գնահատվում շրջապատողների կողմից:

2-րդ փուլ` արժանիքներ, այստեղ կարևորվում է հետաքրքրությունների, տեսակետների և արժեքների ընդհանրությունը:
Զուգընկերները ծանոթության ժամանակ ճանաչում են միմյանց, ստանում ինֆորմացիա իրենցից յուրաքանչյուրի արժեքների և հետաքրքրությունների մասին: Եթե այստեղ դրսևորվում են էական տարբերություններ և հայտնաբերված թերություններ չեն փոխհատուցվում ինչ-որ արժանիքներով, ապա զուգընկերները բաժանվում են` համարելով, որ չեն համապատասխանում միմյանց:

3-րդ փուլ` դեր - այստեղ գնահատվում է դերերի համատեղելիությունը, այսինքն` զուգընկերները պարզում են, թե կարող են արդյոք ամուսնական միությունում գրավել փոխադարձ լրացնող դերեր, որը նրանց հնարավորություն կտա բավարարել իրենց պահանջմունքները: 

Հաղորդակցումը և միջանձնային հարաբերությունների հաստատումը հնարավորություն է տալիս զուգընկերներին գնահատել ինչպես իրենց պահանջմունքների և բնավորությունների համընկնելիությունը, այնպես էլ դրանց փոխլրացման հնարավորությունը:

Ընդ որում բոլոր փուլերում գործում է «փոխանակման համաչափելիություն» սկզբունքը: Միայն այն դեպքում է հավասարակշռություն ձեռք բերվում, երբ այդպիսի փոխանակումը զուգընկերների տեսանկյունից հանդիսանում է համարժեք: 
Օրինակ` տղամարդու ոչ բավականաչափ արտաքին գրավչությունը կնոջ աչքերում կարող է հավասարակշռվել նրա լավ նյութական դրության, ուշադիր ու հոգատար լինելու հետ և այլն:

Մինչամուսնական շրջանի երեք կարևորագույն ֆունկցիաներն են.

Մինչամուսնական մտերմության դերը հետագա համատեղ կյանքում

1.Համատեղ ապրումների և տպավորությունների կուտակում:

Մինչամուսնական շրջանում է, որ ստեղծվում է հետագա ընտանեկան կյանքին անհրաժեշտ հուզական յուրօրինակ պոտենցիալ, զգացմունքների պաշար, որից ամուսինները ուրախություն և ուժ կքաղեն ամուսնության դժվար պահերին:

Սիրո գարունը անհրաժեշտ է նրա համար, որ նրա անխուսափելի աշունը չհանդիսանա ճակատագրական ամուսնության համար, որ ընտանեկան ամռան պտուղները` երեխաները, ընկալված լինեն ոչ թե որպես սիրային հարաբերությունների ավարտ, այլ որպես նրանց բնականոն հետևանք և միաժամանակ համատեղ կյանքի նոր, նույնքան հրաշալի փուլի սկիզբ:

Դիմելով մինչամուսնական մտերմության ռոմանտիկ շրջանին` սեփական զգացմունքները թարմացնելու ընդունակությունը, ամուսնության ցանկացած շրջանում միմյանց նկատմամբ պատանեկան հափշտակվածությունը վերադարձնելը երկարատև և երջանիկ ընտանեկան կյանքի կարևոր պայմաններից մեկն է: 

Այստեղ անհրաժեշտ է ընդգծել հատկապես տպավորությունների համատեղության խնդիրը, այլապես, ամուսիններն իրենց կյանքի դժվար պահերին կդիմեն ոչ թե ընդհանուր, այլ անհատական լուսավոր անցյալին` դրանով իսկ իրենց ենթարկելով մտավոր միայնակության երկուսով, ինչը երբեք անհետք չի անցնի ամուսնական միության համար:

Ամողջական նյութը՝ այստեղ