Սուրճի հաճախակի օգտագործումն ազդում է կրծքի չափսի վրա


17:04 , 2 սեպտեմբեր, 2013

Սուրճի հաճախակի օգտագործումն ազդում է կրծքի չափսի վրաDoctors.am-ը գրում է.

Սուրճի սիրահար կանայք պետք է զգուշանան, որովհետև ժամանակի ընթացքում իրենց կուրքը կարող է սկսել փոքրանալ: Առաջին հերթին դա վերաբերում է այն կանանց, ովքեր օրական մի քանի բաժակ սուրճ են խմում:

Շվեդ գիտնականները մի անսովոր հետազոտություն են իրականացրել, որին մասնակցել են 300 կանայք: Գիտնականներն օրինաչափություն են գրանցել. որքան կանայք ավելի շատ սուրճ էին օգտագործում, այնքան վերջիններիս կուրծքը փոքրանում էր: Հետազոտությանը մասնակցած կանայք, ովքեր օրական երեք բաժակ սուրճ էին խմում, միջինում կորցնում էին կրծքի ծավալի 17%-ը:

Պետք է ընդգծել, որ գիտնականների կարծիքով՝ մեծ կուրծք ունեցող կանանց վրա սուրճն ունի դրական ազդեցություն՝ իջեցնելով կրծի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Բացի այդ, այս ըմպելիքն ազդում է կանանց օրգանիզմում առկա տղամարդու հորմոնների մակարդակի վրա, ինչը նույնպես կապում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականության  իջեցման հետ: