Սիմեոնեն որոշում է կայացրել Ֆելիշի ապագայի վերաբերյալ


19:17 , 12 նոյեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ ակումբը ցանկանում է թիմում պահել հարձակվող Ժոաո Ֆելիշին։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ ՊՍԺ-ն հետաքրքրված է Ֆելիշի տրանսֆերը ձեռք բերելու հարցում։

«Ժոաուն մեր թիմի ամենաարդյունավետ խաղացողներից մեկն է, թեև այժմ Լա Լիգայում նա ընդամենը երեք գոլ ունի: Հուսով եմ, որ նա կմնա մեզ հետ և կկարողանա խաղալ բարձր մակարդակով, ինչը նա բազմիցս ցուցադրել է։

Եվ ամենակարևորը, նա ինքը պետք է բոլորին ցույց տա, որ մեծ նպատակներ ունի»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։