Ադրբեջանում բերման է ենթարկվել ավելի քան 200 ցուցարար


17:40 , 12 նոյեմբեր, 2022

Ադրբեջանում ոստիկանությունը բերման է ենթարկել «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության կազմակերպած ակցիայի 204 մասնակցի:

Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից նշել են, թե քաղաքացիները փորձել են Բաքվում չհամաձայնեցված հանրահավաք անցկացնել: