Չինաստանում գրանցվել են կորոնավիրուսի ամենաշատ դեպքերը ապրիլից ի վեր


11:59 , 12 նոյեմբեր, 2022

Չինաստանը հայտնել է Covid-19-ով վարակվածների ամենամեծ թվի մասին՝ ապրիլի վերջից ի վեր:

Այս մասին հայտնում է Reuters-ը:

Առողջապահության ազգային հանձնաժողովը նախորդ օրվա համար հաղորդել էր 11 հազար 950 նոր դեպքի մասին, որից 1504-ը ախտանշաններ են ունեցել, իսկ 10 հազար 446-ը եղել են առանց ախտանշանների:

Իսկ դրանից մեկ օր առաջ գրանցվել էր 10 հազար 729 նոր դեպք, որից 1209-ը՝ ախտանշաններով, 9520-ը՝ առանց ախտանշանների, որոնց Չինաստանն առաձին է հաշվում: