Արագածոտնում 32-ամյա կինը կախվելու միջոցով ինքնասպան է եղել, ավտոմեքենայում հայտնաբերվել է նամակ


00:17 , 12 նոյեմբեր, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում «Աշտարակ» ԲԿ-ի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին և հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Երզնկա գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատված, որտեղ հայտնաբերել են աղջկա կախված դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 32-ամյա Լ․ Հ-ն շինության բետոնե ծածկից դուրս ցցված մետաղյա ամրանից ավտոմեքենայի ամրագոտիով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Toyota մակնիշի ավտոմեքենա, որով Լուսինե Հ-ն ժամանել է նշված վայր։ Ավտոմեքենայում հայտնաբերվել է նամակ, որում գրված է «Երկինքը ինձ կանչել է, մեռնում եմ, որ ապրեն իմ համար թանկ մարդիկ, կներեք ինձ, սիրում եմ ձեզ»։