Հայտնի է դարձել Եվրատեսիլ-2014-ն ընդունող քաղաքը


18:10 , 2 սեպտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Հայտնի է դարձել Եվրատեսիլ-2014 երգի մրցույթի ընդունող քաղաքը: Եվրոպական հեռարձակող միության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ մրցույթը կայանալու է Կոպենհագենում B&W Hallerne համերգասրահում:

 Անցկացման իրավունքի համար պայքարում էին 3 քաղաքներ, սակայն արդյունքում հաղթել է մայրաքաղաքը: Եզրափակիչը կայանալու է մայիսի 10-ին, իսկ կիսաեզրափակիչները՝ մայիսի 6-ին եւ 8-ին: Մրցույթն անց է կացվելու «Միացեք մեզ» կարգախոսով:

 Նախկինում Կոպենհագենը եվրոպական երգի մրցույթը հյուրընկալել է 1964 եւ 2001 թվակններին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ