Աքորու քարափից քաղաքացի է ընկել․ փրկարարները ձորից դուրս են բերել 17–ամյա աղջկան և տեղափոխել բժշկական կենտրոն


19:42 , 11 նոյեմբեր, 2022
Նոյեմբերի 10-ին, երեկոյան 9-ի սահմաններում ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Աքորու քարափից քաղաքացու ընկնելու վերաբերյալ: Հրշեջ փրկարարները գյուղացիների օգնությամբ ձորից դուրս են բերել 17-ամյա աղջկա, ով ծանր վիճակում տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն:Կրծքավանդակի,ազդրի կոտրվածքներ,գլխուղեղի ցնցում է ստացել դեռահասը, կեսգիշերին տեղափոխվել մայրաղաղաք՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։