Transfermarkt. Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է, Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Միլանից է


19:19 , 11 նոյեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է.

Հեղինակավոր Transfermarkt պորտալը վերանայել է իտալական Ա Սերիայի որոշ խաղացողների տրանսֆերային արժեքները:

«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը կտրուկ բարձրացել է։ Այժմ վրացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո: Մինչ վերագնահատումը պորտալն այն գնահատել էր 35 մլն եվրո։

Այսպիսի կտրուկ աճը Խվիչա Կվարացխելիային թույլ է տվել մտնել Ա Սերիայի ամենաթանկարժեք 6 ֆուտբոլիստների ցուցակ ըստ Transfermarkt-ի։ Միայն Վիկտոր Օսիմենը, Նիկոլո Բարելան (70-ական միլիոն եվրո), Լաուտարո Մարտինեսը (75), Դուշան Վլահովիչը (80) և Ռաֆայել Լեաուն (85) կարող են պարծենալ ավելի բարձր գնով:

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխթիրարյանի տրանսֆերային արժեքը նվազել է՝ նախկին 8 մլն եվրոյի փոխարեն կազմելով 6 մլն եվրո։

Ա Սերիայում ամենաթանկարժեք կազմն ունի «Միլանը»՝ 569,05 մլն եվրո արժեքով։