Մոսկվայում 2 սենյականոց բնակարնում գրանցվել է 290 մարդ


16:53 , 11 նոյեմբեր, 2022
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում հայտնաբերվել է երկու սենյականոց բնակարան, որտեղ գրանցված է 290 մարդ։ Մոսկվայի դատախազության տվյալներով՝ անշարժ գույքն անօրինական կերպով բաժանվել է միկրոբաժինների, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Գերատեսչությունը նշել է, որ 43,3 քմ մակերեսով երկու սենյականոց բնակարանում հատկացվել է 320 միկրոբաժին, որոնք 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում նվիրատվության պայմանագրերի հիման վրա ձեռք է բերել 286 քաղաքացի։

Արդյունքում համասեփականատերերն իրավունք են ստացել անսահմանափակ թվով այլ անձանց գրանցել բնակելի տարածքում, ուստի բնակարանում «տեղավորվել» է 290 մարդ։

Նշվում է, որ դատախազության  ստուգման նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել խարդախության դեպքի առթիվ։ Դատախազությունը պահանջում է դատարանի միջոցով անվավեր ճանաչել միկրոբաժինների նվիրատվության պայմանագրերը և բնակարանում ֆիկտիվ գրանցված անձանց հաշվառումից հանել։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է բնակարանների բաժանումը վեց քառակուսի մետրից պակաս բաժնեմասերի: