Ո՞ւմ շահերն է պաշտպանելու ԱՄՆ-ն․ Պետդեպը՝ Ադրբեջանի և Իրանի մասին


12:59 , 11 նոյեմբեր, 2022
Մենք կշարունակենք ջանքեր գործադրել՝ մեր գործընկերների կողքին լինելու, նրանց աջակցելու և, ի վերջո, տարածաշրջանում և, հնարավոր է, դրա սահմաններից դուրս Իրանի ապակայունացնող ազդեցությանը հակազդելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Ամերիկացին այդպես է մեկնաբանել լրագրողի այն հարցը, ըստ որի Թեհրանը վերջին շրջանում կոշտացրել է Ադրբեջանի հասցեին քաղաքականությունն ու հռետորաբանությունը։