Բայդենը չի կարողացել արտասանել «ապոկալիպտիկ» բառը (Video)


17:54 , 10 նոյեմբեր, 2022

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթի ժամանակ կատակով իրեն ծայրահեղական է անվանել, իսկ դրանից մի քանի վայրկյան առաջ նա չի կարողացել արտասանել «ապոկալիպտիկ» բառը, գրում է ura.ru-ն։ 

Նա «ապոկալիպտիկ» բառով ցանկանում էր ներկայացնել իր տպավորություններն այն մասին, թե ինչպես են իրեն անվանել լրատվամիջոցներում Արմագեդոնի մասին հայտարարությունից հետո: Խոսքն աշխարհում միջուկային զենքի կիրառման հնարավոր հետևանքների վերաբերյալ նախագահի հայտարարության մասին է։ 

Բայդենը խոսքը սկսել է «Բայդենը վարվում է ինչպես...» արտահայտությամբ, իսկ հետո մի քանի վայրկյան արտասանել է տառերի անհասկանալի համակցություն՝ «ապոպլեապոկկկապոկապո...»՝ չկարողանալով ասել «ապոկալիպտիկ» բառը։

«Բայդենը վարվում է այնպես, ինչպես... ապոպլեապոկկկապոկապո... Բայդենը ծայրահեղական է», - ասել է ամերիկացի առաջնորդը: