17:13 , 10 նոյեմբեր, 2022Բայղուշ «Իժոն»
«Ազատության» հետ զրույցում Սյամոն «մարգարեացել է», թե բա՝ երեք տարուց ռուս խաղաղապահները գնալու են Արցախից՝ հայության շահեը զոհաբերելով ավելի մեծ՝ տնտեսական շահերին, որոնք ռուսական պետությունը հետապնդում է թուրքերի հետ հարաբերություններ կառուցելիս: «Դրա համար ես ասում եմ, որ մերոնք խելքի գան և փորձեն այլ լուծումներ գտնեն»,-հայտարարել է Արցախի գոյության նախապայմանը ուժեղ բանակն ու տնտեսությունը համարող Սյամոն՝ որպես ռուսների անխուսափելի հեռացման վկայություն համարելով այն, որ Սոչիում Ռուսաստանին չհաջողվեց Ադրբեջանից զիջումներ կորզել ու Ղարաբաղի խնդրի գոյությունն արձանագրել՝ հակառակ իր հետապնդած նպատակների:
Սյամոն, իհարկե, անզուգական բայղուշ է, ու դրա ապացույցը նրա վերոհիշյալ կանխատեսումն է, որը, սակայն, ոչնչով հինավորված չէ. նախ՝ մինչև ռուս խաղաղապահների ժամկետի ավարտը դեռ առնվազը 2-3 տարի կա, ապա՝ ոչ ոք չգիտի, թե այդ ժամանակ աշխարհում ինչպիսի գեոպոլիտիկ կոնյուկտուրա կստեղծվի, ուժերի ինչպիսի բալանս կառաջանա, որտեղ կլինի նույն Իլհամը, որտեղ՝ Նիկոլը, որ ջհանդամը՝ Սյամոն: Ասյօր նույնիսկ միջազգային հարաբերությունների պրոֆեսորներն են մեծապես դժվարանում ասել՝ ինչ է լինելու աշխարհի հետ մի քանի ամիս հետո, ո՞ւր մնաց Սյամոն, որ բացի ջուր պղտորելուց ուրիշ ոչնչով չի զբաղվում:
Մյուս կողմից՝ ուշագրավ է Սյամոյի առաջարկած ելքը՝ այլ լուծումներ գտնելու կամ ասենք Արցախում հզոր բանակ ունենալու մասով: Հետաքրքիր է՝ ո՞վ է կառուցելու այդ հզոր բանակն ու տնտեսությունը, Նիկո՞լը, թե՞ ինքը։ Սյամոն, իհարկե, բացառիկ եսասեր է, ու ակնհյատ է, որ նա ինքն իրեն է փորձում ծածուկ գովազդել՝ ակնարկելով, թե իբր ընդունակ է՝ անելու դա, եթե ոմանք իրեն «պռախոդ» տան ու դնեն գծի վրա:
Ո՛չ Սյամոյի «մարգարեությունն» է մի բան, ոչ էլ՝ նրա մատնանշած ելքը. երկուսն էլ մուտիտներ են՝ իժի թույնով ցված: