ԱՄՆ-ում ձերբակալել են մի կնոջ, ով ի պաշտպանություն Սիրիայի՝ բանջո է նվագել


21:31 , 2 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգում 8 ոստիկաններ շրջապատել էին իրաքյան պատերազմի վետերան կնոջն այն բանից հետո, երբ նա սկսել էր վիճել նրանց հետ իր գործողությունների օրինականության շուրջ: Էմիլի Յեթսը պարզապես այգում բանջո է նվագել՝ այդ կերպ իր բողոքն արտահայտելով Սիրիայի հանդեպ ԱՄՆ-ի վարած քաղաքականության դեմ: Այս մասին հայտնում է Russia Today-ը:

Ոստիկանները փորձել են նրան բացատրել, որ կինը հակակառավարական ակցիային մասնակցելու սխալ վայր է ընտրել, իսկ նա պատասխանել է՝ ասելով, որ հակաօրինական ոչինչ չի անում և իր կարծիքն է արտահայտում՝ բանջո նվագելով:

Ոստիկանության սպաները նրանից պահանջել են վերջ տալ դիմակայությանը: Էմիլին բացականչել է՝ ասելով, որ իրենք ապրում են ոստիկանական պետությունում: 

Հակակառավարական ակցիայի մասնակիցները տեսանկարահանել են այդ ամենը: Նրանք Էմիլիից լուր չունեն, չգիտեն՝ ուր են տարել նրան: