Ռուլետներ սմբուկից և լոլիկից


18:00 , 2 սեպտեմբեր, 2013

Անհրաժեշտ է`

2 հատ սմբուկ

1 լոլիկ

սխտոր

50 մլ մայոնեզ

2 ճաշի գդալ բուսական յուղ

կանաչի ըստ ցանկության

աղ

սև պղպեղ

 

Պատրաստման եղանակը

Սմբուկը կտրատել երկար, բարակ կտորներով, տեղադրել ոչ մեծ թավայի մեջ, աղ ցանել և մի քիչ ջուր ավելացնել: Կես ժամից թափել ջուրը և սմբուկի կտորները տեղադրել թղթյա սրբիչների վրա:

Լոլիկը շերտերով կտրատել:

Կանաչին մանր կտրատել, մանրացնել սխտորը, ավելացնել մայոնեզը և լավ խառնել:

Յուղը տաքացնել թավայի վրա, ավելացնել սմբուկի կտորները և երկու կողմից տապակել:

Ստացված կտորները դնել տախտակի վրա, դրանց վրա քսել կանաչիով և սխտորով մայոնեզը, ապա դնել լոլիկի կտորը: Ցանել աղ ու պղպեղ:

Սմբուկի կտորը ռուլետանման փաթաթել և ամրացնել փայտե չոփերով: 

Բարի ախորժակ :)