Ճահճից գտնված մումիան երբևէ անցկացված ծիսակարգերի ամենահին զոհն է


15:50 , 2 սեպտեմբեր, 2013

Мумия из болота оказалась самой древней в мире ритуальной жертвой

Իռլանդիայում գտնվել են երիտասարդ տղամարդու մումիֆիկացված մասունքները, որոնք մոտ 4000 տարեկան են: Ազգային թանգարանի մասնագետները հայտարարել են, որ դրանք աշխարհի ամենահին մասունքներն են:

Հետազոտողները կարծում են, որ ճահճում հայտնաբերված մասունքները ավելի հին են, քան եգիպտական փարավոն Թութանհամոնի մասունքները: Տղամարդը սարսափելի դաժան մահ է ունեցել, քանի որ նրան օգտագործել են ծիսական զոհաբերության ժամանակ, հայտնում է Daily News-ը:

Սկզբում մասնագետները կարծում էին, որ ծռված վիճակում գտնված և տորֆով ծածկված մասունքները վերաբերում են երկաթե դարին: Պատմաբանները կարծում են, որ դրանք հայտնվել են ճահճում մ.թ.ա. 500թ.-ից մ.թ. 400թ. ընկած ժամանակահատվածում: Բայց ռադիոբնածխային անալիզը ցույց էր տվել, որ մասունքները վերաբերում են բրոնզի դարի ավելի վաղ շրջանի և հայտնվել են այստեղ 4000 տարի առաջ:

Мумия из болота оказалась самой древней в мире ритуальной жертвой
Իռլանդիայի Ազգային թանգարանի հնությունների պահապանը՝ Իմոն Քելլին, ասել է, որ այդ գտածոն վերջին տարիների ամենաարժեքավոր հայտանագործություններից մեկն է: Քելլին նշել է, որ տղամարդու ձեռքը կոտրվել էր հարվածից հետո, իսկ մեջքի վրայի խորը վերքերը պատճառվել էին սուր դանակով: Մասունքների մոտ գտնված ցցերը վկայում են, որ նրան զոհաբերել են ծիսակարգի ժամանակ: «Մենք սխալվել էինք մումիայի տարիքի հարցում, քանի որ այսպիսի դաժան ծիսակարգեր անցկացվել են նաև երկաթե դարում: Զարմանալի է, որ մենք ականատես ենք նույն ծիսակարգի արդյունքին, բայց որը կատարվել է շատ ավելի վաղ շրջանում», - ասել է Իմոն Քելլին: 

Мумия из болота оказалась самой древней в мире ритуальной жертвой
Դժբախտաբար, հնէաբանները չեն կարող պարզել մահվան ստույգ պատճառը, քանի որ մումիայի գլուխը, վիզը և կուրծքը վնասվել են պեղումների ժամանակ, որի ընթացքում գիտնականները հանկարծակի հայտնաբերել էին մասունքները: Իռլանդիայի Ազգային թանգարանը ներկայումս բազմաթիվ հետազոտություններ է անցկացնում, որպեսզի պարզի, թե ինչ ուտելիք կամ խմիչքներ է օգտագործել տղամարդը նախքան մահանալը: Ընդհանուր առմամբ իռլանդական ճահիճներում գտնվել են 100 հին մարդկանց մասունքներ, բայց ոչ բոլորն են այսքան լավ պահպանվել: