Օկուպացված Վարանդայում տեղի ունեցած պայթյունից կան տուժածներ


17:56 , 9 նոյեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Վարանդայում երկհարկանի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Ինչպես գրում է ադրբեջանական APA գործակալությունը, հրդեհի հետևանքով տան մեծ մասն այրվել է, երկու հոգի ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։