Բրիտանացի պատգամավորները վարչապետից բացատրություն են պահանջում Սիրիային քիմիական նյութեր վաճառելու համար


16:19 , 2 սեպտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները կառավարությունից բացատրություն են պահանջել Սիրիային քիմիական նյութեր մատակարարելու վերաբերյալ, որոնից հնարավոր է քիմիական զեքն ստանալ: Այս մաիսն տեղեկացնում է Daily Record-ը:

Այդ քիմիական նյութերը հնարավոր է օգտագործված լինեն նյարդային համակարգը կաթվածահար անող զարին նյութի պատրաստման համար: Բացի այդ, նյութերը մատակարարվել են Սիրիայում հակամարտության սկսվելուց 10 ամիս անց:   

Պատգամավորները վարչապետ Քեմերոնի պահանջում են տեղեկացնել, թե քիմիկատներն ում են վաճառվել, ինչ նպատակով եւ արդյոք իշխանությունները տեղյակ են եղել, որ դրանք օգտագործվելու են քիմիական զենք պատրաստելու համար: