16:06 , 2 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Երբ զույգերը հավանում են միմյանց հոտը, նրանց իմուն համակարգերը համապատասխանում են իրար և ունենում են կատարյալ երեխաներ: Ֆլորիդացի գիտնականները վերջերս կատարել են փորձ և եկել են այն եզրահանգման, որ տղամարդու համար չկա ավելի լավ բույր, քան կնոջ բնական հոտը:
Անցկացվել է հետազոտություն, որի ընթացքում կանանց խնդրել են երկու օր քնել նույն վերնաշապիկով: Հետո այդ վերնաշապիկները բաժանել են տղամարդկանց: Նրանք հոտ են քաշել այդ վերնաշապիկներից, և նրանցից, որոնք կանայք ընդհանրապես չեն հագել: Փորձից հետո պարզվել է, որ մեծ քանակությամբ տեստոստերոն կա այն տղամարդկանց արյան մեջ, ովքեր շնչել են կնոջ բույրը և այդ հոտը նրանց թվացել է ամենահաճելին: