Լուսանկարիչները ցուցադրել են «արյունոտ լուսնի» կադրերը ամբողջ աշխարհից


21:41 , 8 նոյեմբեր, 2022

Ասիայի, Ավստրալիայի և Հյուսիսային Ամերիկայի բնակիչները նոյեմբերի 8-ին կարողացել են տեսնել «արյունոտ լուսինը»՝ լուսնի ամբողջական խավարումը։ Հաջորդը սպասվում է 2025 թվականին։ Ամբողջական խավարման ժամանակ լուսինը դառնում է կարմիր։

Այս խավարումը Սարոս 136 ցիկլի մի մասն է և առաջինն է այն շարքից, որն անցնում է Երկրի ստվերի կենտրոնով: Վերջին անգամ այս խավարումը տեղի է ունեցել 2004 թվականի հոկտեմբերի 28-ին։ Հաջորդ նման խավարումը տեղի կունենա 2040 թվականի նոյեմբերի 18-ին։