16:35 , 8 նոյեմբեր, 2022Մելքոնյան Գագոն կուրացել է
Հարցին՝ ինչո՞ւ տեսանելի չէ այն տնտեսական բումը, որի մասին Նիկոլը խոսում էր ԱԺ-ում, վերջինիս գրպանային գեներալ Գագոն պատասխանել է.«Գիտեք՝ մինչև հեղափոխությունը ամբողջ երկիրը խոսում էր աղքատության մասին, հիմա ես է՛լ չեմ լսում, որ աղքատություն կա. սաղս հավասար ապրում ենք: Էն ժամանակ ամեն օր փողոցներում մուրացկանների էի տեսնում, հիմա սաղ Երեանում մի երկու տեղ գտնեք, թե չէ: Էնպես որ՝ մեր իշխանության օրոք անգամ մուրացկանների քանակն է քչացել: Հա, թանկությունները շատ են, բայց դե ամբողջ աշխարհում թանկություն է, հիմա մեր կառավարությունը ի՞նչ անի, որ սենց ա: Էս էլ կանցնի, բոլորս էլ հավասար ապրում ենք»:
Մելքոնյան Գագոն կուրացել է, փաստորեն, նրա աչքերն այնպես են փառակալել ու կորցրել տեսնելու ունակությունը, որ մարդը կորցրել է իրականության զգացումը: Իսկ գուցե բեղե՞րն են հաստացել, որոնց տակից չեն երևում Հայաստանի աղքատ հասարակությունն ու այդ հասարակությանը խեղդող այն սոցիալական խնդիրները, որոնց ո՛չ հատակն է երևում, ո՛չ էլ՝ լուծման ուղիները:
Ի՞նչն է կուրացրել Գագոյին: Գագոյին կուրացրել են փողն ու դրա աղբյուր դարձած Նիկոլին մտնելու նրա անհագ ցանկությունը: Տեսնես որտե՞ղ է տեսել սոցիալական հավասարություն ինքնաշեն գեներալը, Բաղրամյան-Սայաթ-Նովա ճանապարհի՞ն, թե՞ Նիկոլի դաչաներ տանող զարտուղի ճամփեքին:
Գագոյի պնդումն այնքան անհեթեթ է, որ կարիք չկա անգամ այն հերքել ասենք տնտեսագիտական ինչ-որ հիմնավորումներով, քանի որ ցանկացած մեկը, ով Գագոյի նման կույր չէ կամ զգայարանները բթացրած, կփաստի, որ նման գնաճի ու աշխատավարձերի պայմաններում լայն զանգավածների համար կյանքը բնավ չի լավանում,այլ ընդհակառակը: Այս երկրում միայն գագոների աշխատավարձերն են ամսեամիս բարձրանում, որ Նիկոլն իրեն ավելի ապահով զգա սեփական նստավայրում:
Թո՛ղ լափեն, բալքա մի օր կշտանան…