14:09 , 8 նոյեմբեր, 2022Ո՞վ է Նիկոլի թշնամին
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտել են, որ քրեական հետապնդում է հարուցվել ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ՝ ԵՊԲՀ-ի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության համար. խոսքը մոտ 100000 դոլարի մասին է:
Ինչպես հայտնի է, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ավելի վաղ ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել էր այս մասին՝ հայտարարելով, որ առաջնային թիրախի դերում իրականում հենց ինքն է: Ի դեպ՝ պարզվում է, որ Վարդապետյան Աննան գործն այնպես է «կարել», որ այն առնչություն է ձեռք բերել նաև Իշխան Սաղաթելյանի հոր հետ:
Ակնհայտորեն գործ ունենք դատարիրավական կատավասիայի հետ. միայն անհեռատեսները կարող են պնդել, որ գործն ունի զուտ իրավական արմատներ, քանի որ չտեսնել շինծու գործում քաղաքական դրդապատճառներ, կնշանակի անտեղյակ լիներ նորհայատսանյան դաժան իրականության մասին:
Ի՞նչ է կատարվում: Կատարվում է այն, որ Նիկոլը, ըստ էության, վախեցել է՝տեսնելով ի սատարումն Արցախի օրերս կայացած ցույցը, որը փաստեց այն մասին, որ ժողովրդի աջակցությունը վայելող հայրենասեր ուժերը մտադիր չեն Արցախն անտեր թողնել՝ հանձնելով այն Նիկոլի քմահաճությանը. Արցախն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում,և վեր՛ջ:
Թիրախավորելով Արմեն Աշոտյանին ու Իշխան Սաղաթելյանին (խիստ հավանական է, որ Նիկոլի զոհերի թիվն այսքանով չսահմանափակվի)՝ Նիկոլը շարքային շանտաժի է դիմում. Ուզում է վախեցնել ընդդիմադիրներին, որ եթե նրանք չխաղան իր խաղի կանոններով, ապա կպատժվեն նույնիսկ այն դեպքում, եթե դրա համար իրավական հիմքեր չլինեն: Օրինակ՝ կոնկրետ այս դեպքում գործ ունենք «մատից ծծած» գործի հետ, որի նպատակն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն է՝գործիչ, որն այն քչերից է, որ ի վիճակի է փաստարկված կերպով հերքել իշխանական ցանկացած կեղծիք ու դավադիր թեզ:
Նիկոլի թիվ մեկ թշնամին գրագետ մարդն է, և իշխանությունը վերցնելու օպերացիայի սկզբից ի վեր նա հենց այդ տեսակի դեմ է պայքար տանում՝ խաղադրույք կատարելով կա՛մ սոցիալական ցածր պատասխանատվություն կրողների, կա՛մ թերուսների ու տգետների վրա. եթե Հայաստանի կրթական համակարգը նախորդ տասնամյակներին իր առջև դրված խնդիրը կատարելապես լուծեր,Նիկոլն այսօր վարչապետ չէր լինի՞: