13:13 , 8 նոյեմբեր, 2022Դավոյան Արփին մեծապես տվայտված է. լրագրողական նյութերը, իր մասին մամուլի հրապարակումները նրան ստիպել են վերագնահատել կյանքի անցած ճանապարհն ու պատիվ պահանջել իրեն զուր տեղը վարկաբեկողներից. լրագրողների հետ զրույցում վերջին շրջանում իր մասին մամուլում տեղ գտած հրապարակումների հեղինակներին սպառնացել է դատարանով՝ միևնույն ժամանակ ցիտելով Չերչիլ. «Ամեն հաչող շան հետևից, որ քար նետես, տեղ չես հասնի»:
Թուրքերին սեփական անձից առավել սիրող Դավոյան Արփին, ըստ երևույթին, խնդիրներ է ունեցել կուսակցության ներսում՝ կապված ՔՊ վարչության ընտրություններում նրա ունեցած դեստրուկտիվ դերակատարության մասին մամուլում տեղ գտած հրապարակումների հետ. հենց նրան էին մեղադրել ներքին «մուտիտների» ու ստվերային կռիսությունների համար, որի պատճառով, փաստորեն, ՔՊ-ն խայտառակվեց՝ փաստելով իր չկայացվածությունը:
Բայց թերևս միայն սրա մասին մամուլում տեղ գտած հրապարակաումները չեն, որ հունից հանել են Դավոյան Արփիին. նրան հունից հանում է նաև այն, որ մամուլը պարբերաբար իրեն բռնացնում է թրքասիրության դրսևորումների մեջ՝ հասարակությանը փորձելով իրազեկել՝ ինչ է իրենից ներկայացնում ՔՊ-ական այս երեսփոխանը, ում ազդեցության գործակալն է և այլն:
Արփիի համար ամենաբարդը լինելու է պարզելը, թե որտեղից, ինչ աղբյուրից է մամուլին հայտնի դարձել իր «մուտիտների» մասին. խիստ հավանական է, որ այդ ինֆորմացիան սպրտդել է դուրս հենց ՔՊ-ի ներսից, և այս իմաստով Արփիի կռիվը, փաստորեն, լինելու է ոչ այնքան լրագրողների հետ, որոնք ընդամենը տեղեկատվություն են փոխանցում հանրությանը կամ մեկնաբանում ընթացիկ իրադարձությունները՝ բնությամբ ու օրենքով իրենց հատկացված իրավունքի շրջանակներում, որքան՝ սեփական թիմակիցների՝ հայտնաբերելու իր ու գուցե նաև վերադասի դեմ աշխատողներին:
Հաջողություն ենք մաղթում Արփին իր դեգերումներում…