15:48 , 2 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Հիքմեթ Չեթինը հավանություն չի տալիս ռազմական հավանական միջամտությանը Սիրիայի հակամարտությանը՝ հաղորդում է Trend գործակալությունը:
Նախկին արտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ-ը և Եվրոպան հեռու են գտնվում Սիրիայից:
«Նրանք այնտեղ գործողություն կանցկացնեն, այնուհետև կհեռանան, իսկ Թուրքիան կմնա Սիրիայի հետ, այդ պատճառով Թուրքիան չպետք է միջամտի»,- ասել է նա:
Չեթինը նաև նշել է, որ մինչ Սիրիայի վրա հարձակվելը՝ ՄԱԿ-ը պետք է պարզի՝ արդյոք երկրում կիրառվե՞լ է քիմիական զենք: Նրա կարծիքով՝ եթե քիմիական զենքի կիրառումը հաստատվի, ապա ամբողջ աշխարհը պետք է քայլեր ձեռնարկի այդ կապակցությամբ: