Ինդոնեզիայում հայտնաբերվել է «քայլող» շնաձուկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


16:39 , 2 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Շնաձկերի նոր տեսակը, որոնք օվկիանոսի հատակով «քայլում» են ոտքերին փոխարինող լողաթևերի միջոցով, հայտնաբարվել է Ինդոնեզիայի արևելյան ափին: Այդ մասին տեղեկացրել է շրջակա միջավայրի պաշտպաննների Conservation International խումբը:

Սպիտակ և շագանակագույն եղեգնաշնաձկերը գիշերները շրջում են հատակով՝ փոքրիկ ձկների կամ խեցգետնակերպերի տեսքով ավարի փնտրուքներում: Մարդու համար լիովին անվտանգ այս շնաձուկը, որն աճում է առավելագույնը մինչև 80 սանտիմետր, հայտնաբերվել է Հալմահեր կղզու մոտ:

Եղեգնաշնաձկերը, որոնք հայտնի են որպես երկարապոչ գորգաձև շնաձկներ, բավականին փոքր են՝ ի տարբերություն իրենց ավելի խոշոր ցեղակիցների: Նրանց պոչն անսովոր երկար է, ավելին, քան մարմնի մյուս մասի երկարությունը: