Իրանում հայտարարել էեն, որ Շիրազում ահաբեկչությունը կազմակերպել է Ադրբեջանի քաղաքացին


18:57 , 7 նոյեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Շիրազ քաղաքի Շահչերաղ մզկիթում ահաբեկչությունը նախապատրաստել է Ադրբեջանի քաղաքացին։ Այս հայտարարությունը երկուշաբթի օրը արել է Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը։

«Երկրի ներսում ահաբեկչական խմբավորման գործողությունների հիմնական կազմակերպիչը և համակարգողը Ադրբեջանի քաղաքացի է եղել, ով Թեհրան ժամանելուն պես անմիջապես կապ էր հաստատել Աֆղանստանում ԴԱԻՇ խմբավորման ներկայացուցիչների հետ և նրանց տեղեկացրել, որ գտնվում է Իրանում»,- հայտարարությունը փոխանցում է Թասնիմ գործակալությունը։ Մզկիթում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպողների թվում են նաև Աֆղանստանի և Տաջիկստանի քաղաքացիներ։