«Հոգեկան խնդիրները չբուժվելու դեպքում դառնում են գենետիկ»


15:18 , 2 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Աղետի գոտում դեռևս առկա են հետտրավմային սթերսային խանգարումներ և դեպրեսիաներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նյու Յորքի բժշկական համալսարանի պրոֆեսոր Մուշեղ Նաջարյանը, հավելելով, որ հետտարվմային սթրեսները կազմում են 15 տոկոս, իսկ դեպրեսիան կազմում է 30 տոկոս:

Կալիֆորնիայի բժշկական համալսարանի պրոֆեսոր Արմեն Գոենջյանը իր հերթին նշեց, որ հիմնական ուշադրությունը դարձվում է Երևանին, իսկ հատկապես Գյումրին և Սպիտակը ուշադրության կարիք ունեն, հոգեբանական օգնության, սակայն անհրաժեշտ օգնությունը չկա. «Կա կլինիկայի, հոգեբանների խնդիր, սուր է նաև սոցիալական, գործազրկության հարցերը»:

Նաև շեշտեց, որ աղետի գոտում ապրողների վրա մեծ ազդեցություն է թողնում նաև երկրաշարժից տուժած շրջաններում փլատակների, ոչ բարեկարգ երկրորդական փողոցների, տնակների առկայությունը:

Հոգեբանները նաև տեսակետ հայտնեցին, որ երկրաշարժից հետո, եթե մարդկանց հոգեկան խնդիրներ չեն բուժվում, ապա մի քանի սերնդի մոտ պահպանվում է, նաև կարող է դառնալ գենետիկ:

Հայ օգնության միությունը Գյումրիում և Սպիտակում ուներ հոգեբանական կենտրոններ, սակայն ՀՕՄ-ը դադարեցրել է ֆիանսնավորումը: Կենտրոնները փակվել են: