Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են BMW-ն ու Mersedess Vito-ն․ 5 վիրավորներից 2-ը երեխաներ են


23:24 , 5 նոյեմբեր, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20․20-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Կուկուռուզնիկի» տակ, բախվել են BMW ու Mersedess Vito մակնիշի ավտոմեքենաները։
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանով 5 հոգի, որից երկուսը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, երեխաները՝ Սուրբ Աստվածամայր, իսկ չափահասները՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններ։
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։