Ահասարսուռ կադրեր՝ «Պոլիգոն» գիշերային ակումբ-սրճարանում բռնկված խոշոր հրդեհից (Video)


20:57 , 5 նոյեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Համացանցում են հայտնվել ՌԴ Կոստրոմա քաղաքի «Պոլիգոն» գիշերային ակումբ-սրճարանում բռնկված խոշոր հրդեհի կադրերը։ 

Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 13 մարդ։ Բացի այդ, մարզային դատախազությունը հայտարարել է, որ այրված սրճարանում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության մասին օրենքի խախտումներ, մասնավորապես՝ տարհանման որոշ ելքեր կողպված են եղել։