Մի ուժ, որն իր ներքին ընտրություններում չի կարողանում արդարություն ապահովել, ինչպե՞ս կարող է երաշխավորել, որ 2021-ի ընտրությունները կեղծված չեն եղել


14:50 , 5 նոյեմբեր, 2022
Թրքասեր Դավոյան Արփիի կռիսության պատճառով խայտառակված ՔՊ-ականները շարունակում են հանդես գալ անհամոզիչ ինքնարդարացումներով՝ մարդկանց մոտ ինչ-որ կերպ սեփական դեմքը փրկելու համար արտաբերելով այնպիսի մտքեր, որոնք լսելիս «եփած հավի ծիծաղն է գալիս»:

Իր մտքի թռիչքով Աղազարյան Հովիկին է փորձել գերազանցել Պապոյան Գևորը, որը, բացառելով ընտրության ժամանակ դիտավորության որևէ վարկած, վերահաշվակի մասին այսպես է արտահայտվել. «Վստահ չեմ, միգուցե։ Հաշվարկի հետ կապված չեմ բացառում, որ մուտքագրողը հոգնած է եղել, մկնիկը մի հատ վերև, մի հատ ներքև է արել…»:

ՔՊ-ի վարչության ընտրությունները փաստեցին, որ գործ ունենք մի խումբ խուլիգանների ու «խուլիգանկաների» հետ՝ մարդկանց, որոնք նույնիսկ իրար մեջ չեն կարողանում կիսել աթոռներն ու պաշտոնները: Ինչպես հայտնի է, Աղազարյան Հովիկն էլ, փաստելու համար, որ իբր ընտրություններն արդար են անցել, հայտարարել է, որ չնայած ՔՊ-ում իրենից շատ Նիկոլին ավելի նվիրված մարդ չկա, բայց ինքը չի ընտրվել ՔՊ վարչության անդամ՝միաժամանակ վստահեցնելով,որ ՔՊ-ում սրբեր չկան:

Այս ամենը, սակայն, շատ ավելի կարևոր ու գլոբալ հարց է ծնում՝ վերաբերող ոչ թե ՔՊ-ի «չուռկեքին», այլ՝ Հայաստանի ճակատագրին: Մի ուժ, որն իր ներքին ընտրություններում չի կարողանում արդարություն ու աներկբա փոխվստահություն ապահովել, ինչպե՞ս կարող է երաշխավորել, որ ասենք 2021-ի ընտրությունները կեղծված չեն եղել: Ո՞վ կարող է այսքանից հետո երաշխավորել, որ 2021-ի ընտրություններում արձանագրված պատկերը Հայաստանի ժողովրդի տրամադրությունների իրական պատկերն է հանդիսացել,այլ ոչ թե ասենք նույն Դավոյան Արփիի դավադրության հետևանքը: Ոչ ոք էլ չի կարող ու այլևս նույնիսկ բարոյական իրավունք էլ չունի՝ նման բան պնդելու:

Բայց դե եղածն եղած է, ժամանակը հետ տալ չի լինի…